Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին

06.12.2021

«Բարի գալուստ Շիրակի մարզ, Ձերդ գերազանցություն տիկին դեսպան, ուրախ եմ Ձեզ Գյումրիում տեսնելու։ Հայ-ֆրանսիական բարեկամությունն ունի երկարամյա պատմություն, Հայաստանի համար Ֆրանսիայի հետ հարաբերություններն առանձնահատուկ են, այդ առանձնաշնորհ դերը ես տեսել եմ նաև նախկին աշխատանքիս ժամանակ՝ օրենսդիր մարմնում։ Ֆրանսիան մեր կողքին է եղել մեզ համար ամենադժվար օրերին՝ թե պատերազմական ժամանակաշրջանում, թե համավարակի հետ պայքարում, թե տասնամյակներ առաջ՝ երկրաշարժի օրերին։ Այստեղ Շիրակի մարզն է զգացել բարեկամ ժողովրդի ջերմ վերաբերմունքն ու աջակցությունը։ Մենք պատրաստ ենք համագործակցության հատկապես ապակենտրոնացված՝ մարզային մակարդակով, որը շատ եմ կարևորում և լիահույս եմ, որ մեր գործակցությունը կլինի արդյունավետ, արգասաբեր և հեռանկարային»,- ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետը։
Դեսպան Անն Լույոն շնորհակալություն է հայտնել մարզպետին՝ ջերմ ընդունելության և հյուրընկալ վերաբերմունքի համար․ «Տիկին մարզպետ, ինքս էլ շատ ուրախ եմ Ձեզ հանդիպելու, ասեմ, որ Երևանից հետո Գյումրին առաջին քաղաքն է, որ այցելել եմ։ Ուրախ եմ արձանագրելու, որ համագործակցության պատրաստակամություն կա, վստահ եմ՝ համատեղ ջանքերով կկարողանանք նոր ծրագրեր իրականացնել, քանի որ ինքս էլ մարզային մակարդակով համագործակցությունը շատ եմ կարևորում»։
Զրուցակցիները քննարկել են կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների, սպասարկման բնագավառներում համագործակցության հնարավոր տարբերակներ ու կարևորել առաջիկայում գործնական քայլերի ձեռնակրումն ու ծրագրերի իրականացումը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:54:30