Նորություններ
Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել 88-ի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին
07.12.2021
Երկրաշարժի 33-րդ տարելիցի օրը Գյումրիում կրկին հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին։ Գյումրի է այցելել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի, բարձրաստիճան այրերի, դիվանագիտական և ուժային կառույցների ղեկավարների, զինվորականների, պաշտոնատար այլ անձանց և հյուրերի հետ ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրվել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, մատուցվել է հոգեհանգստի կարգ։