Նորություններ
Լեռնակերտ գյուղի մայրուղուն կապող ճանապարհի վրա գտնվող կամրջի` նոյեմբերի 29-ին փլուզված հատվածը վերականգնվել է
08.12.2021
Լեռնակերտ գյուղի մայրուղուն կապող ճանապարհի վրա գտնվող կամրջի` նոյեմբերի 29-ին փլուզված հատվածը Շիրակի մարզպետի հանձնարարությամբ վերականգնվել է։ Շիրակի մարզպետարանի, Լեռակերտ համայնքի և Արթիկի տարածաշրջանի ճանապարհները սպասարկող «Ճանշին» ՓԲԸ մասնակցությամբ իրականացվել են կամրջի փլուզված հատվածի վերանորոգման աշխատանքներ, միակողմանի երթևեկելի դարձած ճանապարհն արդեն երկկողմանի երթևեկելի է։ Շիրակի մարզպետարանն առաջարկություն է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ կամուրջի հիմնանորոգման աշխատանքներն ընդգրկել 2022 թվականի կապիտալ ծախսերի ծրագրում։