Նորություններ
Գյումրու դրամատիկական թատրոնը հանդես է եկել 156-րդ թատերաշրջանի երրորդ առաջնախաղով
11.12.2021
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը նախօրեին հանդես է եկել 156-րդ թատերաշրջանի երրորդ առաջնախաղով։
Հանդիսատեսի դատին է հանձնվել Քիփլինգի «Մաուգլի» ներկայացումը։
Պրեմիերային ներկա են եղել նաև մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները։
Մինչ ներկայացումը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը շրջել է թատրոնում, թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանի հետ զրուցել առաջիկա անելիքների, ծրագրերի ու հուզող խնդիրների մասին։