Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ազատանի մանկապատանեկան մարզադպրոցի կտուրը կնորոգվի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրով

16.12.2021

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ոլորտային պատասխանատուների հետ եղել է Ազատանում, այցելել մարզադպրոց, հանդիպել աշխատակազմին ու սաներին․ «Ուրախ եմ, որ տարեվերջին կարող եմ Ձեզ ուրախալի լուր ասել և ազդարարել մարզադպրոցի խնդրի լուծման մեկնարկի մասին։ Առաջին անգամ երբ այցելեցի մարզադպրոց՝ ԱԺ պատգամավոր էի և խոստացա խնդրի լուծմանը հետամուտ լինել, դեռ այն ժամանակ հանդիպել եմ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և նախկին մարզպետի հետ։ Հիմա արդեն կարող ենք նախանշել առաջին քայլերը, 7 մլն-ից մի փոքր ավել գումար կուղղվի կտուրի նորոգման նպատակին»։
Շիրակի մարզպետը նշել է, որ կտուրի նորոգումը խնդրի լուծման առաջին քայլը կարելի է համարել, այնուհետև միջոցներ կձեռնարկվեն ներքին հարդարման աշխատանքներն իրականացնելու համար։
Մարզադպրոցը հիմնադրվել է 1998 թվականին։ Այստեղ գործում են ազատ ըմբշամարտ, բռնցքամարտ և հունահռոմեական ըմբշամարտ մարզաձևերի խմբեր, որոնցում հաշվառված են շուրջ 160 պատանի մարզիկներ։ Նրանց ուսումնամարզական գործընթացը կազմակերպում են 8 մարզիչ-մանկավարժներ։ 2021 թվականին դպրոցի սաներն արձանագրել են բավական բարձր արդյունքներ։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:15:53