Նորություններ
Պատվաստումային գործընթացը Շիրակի մարզում շարունակվում է
17.12.2021
Պատվաստումային գործընթացը Շիրակի մարզում շարունակվում է, սակայն Omicron շտամի ի հայտ գալը ավելի է ընդգծում պատվաստումների, խթանիչների և կանխարգելիչ ջանքերի ակտիվացման կարևորությունը, որոնք անհրաժեշտ են COVID-19-ից պաշտպանվելու համար:
Շիրակի մարզի ազգաբնակչությանը կրկին հորդորում ենք պատվաստվել, այդ կերպ միայն հնարավոր կլինի բարձր փոխանցելիությամբ նոր շտամի դեմ պայքարել ու զերծ մնալ հիվանդության ծանր ընթացքից և մահացության դեպքերից։