Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի բակում բացվել է 44-օրյա պատերազմում զոհված 7 հերոս ուսանողների հիշատակի հուշակոթող

20.12.2021

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղի բակում այսօր բացվել է 44-օրյա պատերազմում զոհված 7 հերոս ուսանողների հիշատակի հուշակոթող։
«Յուրաքանչյուր հայ պարտական է Ձեր որդիներին, Ձեր ընտանիքներին, քանի որ նրանք զոհեցին ամենաթանկը՝ կյանքը և իրենք էին, որ հայրենիքը դասեցին ամեն ինչից վեր ու գիտակցում էին հայրենիքի արժեքը և հիմա մենք պատգամ ունենք նրանց հիշատակի առջև ու մեր սերունդների առջև՝ պահպանել մեր հայրենիքը, գիտակցել ու գնահատել նրանց զոհողությունը»,- նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
«Քարե երգեհոն․ օկտավա» անունը կրող հուշակոթողի յոթ ոսկեզօծ սյուները խորհրդանշում են յոթ զինվորներին, որ ընկան հանուն հայրենիքի և մինչ օրս ուսերին են կրում հայրենի լեռների ծանրությունը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 17:53:42