Տպել
Նորություններ
Հրդեհի հետևանքով Սունդուկյան փողոցի տուժված բնակիչներին Շիրակի մարզպետարանն աջակցություն կտրամադրի
21.12.2021
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը նախօրեին ընդունել է Գյումրու Սունդուկյան փողոցի բնակիչներին, որոնց տանիքներն այրվել էին նոյեմբերի 27-ին բռնկված հրդեհի պատճառով։Մարզպետը նշել է, որ տուժված յուրաքանչյուր ընտանիք կստանա որոշակի ֆինանսական աջակցություն՝ տանիքների նորոգման համար։