Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետարանի ոլորտային պատասխանատուներն այցելել են սոցիալապես անապահով ընտանիքներին

22.12.2021

 Շիրակի մարզպետարանի ընտանիքի կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության, սոցիալական ապահովության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետերն այցելել են սոցիալապես անապահով Գոհար Կաժոյանի, Ջեմմա Թովմասյանի և Մարիամ Նազարյանի ընտանիքներ։ Շիրակի մարզպետի հանձնարարությամբ պատասխանատուները տնայցերի շրջանակներում ևս մեկ անգամ կատարել են ընտանիքների կենսապայմանների ուսումնասիրություն և կարիքների գնահատում՝ աջակցելով նաև միասնական սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների աշխատանքին։
Նշենք, որ Գոհար Կաժոյանը միայնակ է խնամում երեք անչափահաս երեխաներին, որոնք ունեն առողջական խնդիրներ, Ջեմմա Թովմասյանի ընտանիքը բազմանդամ է, յոթ անչափահաս երեխաների մայրը ունի առողջական խնդիրներ, իսկ Մարիամ Նազարյանը բնակվում է տնակում երկու անչափահասների հետ։ Կնոջ մասին վերջերս մամուլում հրապարակում էր եղել։ Մարիամ Նազարյանի ընտանիքը ընդգրկված է եղել «Ընտանեկան միջավայր և համայնքահեն ծառայություններ Հայաստանի երեխաների համար ծրագրում», որի շրջանակներում մեկ տարի՝ ամեն ամիս ստացել է աջակցություն։
Բոլոր երեք ընտանիքներին էլ մարզպետարանի ուշադրության կենտրոնում են, նրանց պարբերաբար տրվել է թե մասնագիտական խորհրդատվություն, թե ֆինանսական աջակցություն, ինչպես նաև, ըստ կարիքի, ուղղորդվել են այլ կազմակերպություններ՝ տարաբնույթ աջակցություն ստանալու համար։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:54:30