Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է «Էներգախնայողության աջակցման հիմնադրամի» գործադիր տնօրեն Աստղինե Պասոյանին

23.12.2021

 Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է «Էներգախնայողության աջակցման հիմնադրամի» գործադիր տնօրեն Աստղինե Պասոյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են հիմնադրամի՝ Եվրոպական Միության «Քաղաքապետների դաշնագրի նախագծերի» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում իրականացվող «Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր։
Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ ծրագրերի իրականացումը՝ մարզի համայնքներում կայուն էներգիայի խթանմանը նպաստելու առումով։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել նոր ծրագրեր իրականացնելուն, կազմակերպության հետ համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր։
Աստղինե Պասոյանը վստահեցրել է, որ կազմակերպությունը կաջակցի համայնքներին` փաստաթղթերի և նախագծային աշխատանքների իրականացման հարցում, եթե նրանք կուզենան արևային կայանների կառուցման ծրագրեր իրականացնել։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-11 16:22:46