Նորություններ
Կառավարության այսօրվա որոշմամբ Շիրակի մարզպետարանին հատկացվել է 75 մլն 150 հազար դրամ
23.12.2021
Կառավարության այսօրվա որոշմամբ Շիրակի մարզպետարանին հատկացվել է 75 մլն 150 հազար դրամ՝ իրականացված 6 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով։ Ընդհանուր 171 մլն 81 հազար դրամ արժողությամբ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով վերակառուցվել է Ղարիբջանյանի մշակույթի տան տանիքի չվերակառուցված հատվածը, Գեղանիստի համայնքապետարանի վարչական շենքն ու Լեռնակերտի մշակույթի տունն են հիմնանորոգվել։ Վերանորոգվել են Կարմրավանի և Զույգաղբյուրի համայնքային կենտրոնները, իսկ Ազատան, Աշոցք և Մեծ Սեպասար բնակավայրերում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ։