Նորություններ
Տեղի է ունեցել ՀՀ Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի ձմեռային զորակոչի առաջին նիստը
28.12.2021
Դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել ՀՀ Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի ձմեռային զորակոչի առաջին նիստը՝ Շիրակի մարզպետ, Շիրակի մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ:
Նիստի ընթացքում ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Շիրակի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար Արմեն Թումանյանը ներկայացրել է 2021 թվականի ձմեռային զորակոչի ընթացքը՝ նշելով, որ այն ընթանում է ըստ նախատեսվածի, զորակոչի առաջադրանքների կատարման առումով խոչընդոտներ չկան։
Քննարկվել է նաև զորակոչից ընտանեկան դրության բերումով, նպատակային ուսումնառության, «Պատիվ ունեմ» ծրագրում ընդգրկված բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիներին տարկետում տրամադրելուն առնչվող հարցեր:
Ամփոփելով նիստը, մարզպետը հույս է հայտնել, որ մարզում զորակոչային առաջադրանքները կկատարվեն ամբողջությամբ, իսկ մարզային զորակոչային հանձնաժողովի անդամներին հորդորել՝ իրավասությունների սահմաններում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։