Նորություններ
Շիրակի մարզպետի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների տարեվերջյան ընդունելություն
28.12.2021
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի մոտ քաղաքացիների ընդունելությանը ներկա են գտնվել մարզպետարանի ոլորտային պատասխանատուներն ու օգնականները։
Քաղաքացիները մարզպետին դիմել են տարաբնույթ հարցերով, մասնավորապես, սոցիալական աջակցության, բնակարանային, առողջական և անձնական խնդիրներով։
Մարզպետի հանձնարարությամբ պատասխանատուները անհրաժեշտության դեպքում լրացուցիչ կուսումնասիրեն բարձրացված հարցերը՝ քաղաքացիներին հետաքրքրող հարցերին պարզաբանումներ և նրանց հուզող խնդիրներին լուծում տալու նպատակով։