Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ներկա է գտնվել Ալեքսանդր Նևսկու անվան ռուսական 102-րդ ռազմաբազայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառմանը

29.12.2021

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ներկա է գտնվել Ալեքսանդր Նևսկու անվան ռուսական 102-րդ ռազմաբազայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառմանը։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը շնորհավորել է ռազմաբազայի զինծառայողներին և նշել, որ ռազմաբազան առանցքային դեր ունի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում․ «Մեծ պատիվ է մասնակցել այս միջոցառմանը, հատկապես ուզում եմ ընդգծել, որ 102–րդ ռազմաբազան հենարան է հանդիսանում հայ-ռուսական հարաբերություններում։ 80 տարի է, ինչ հիմնադրվել է 102-րդ ռազմաբազան և 75 տարի՝ ինչ տեղակայված է Գյումրիում և սա ևս մեկ անգամ ապացուցում է , որ մենք տասնամյակներ շարունակ ապրել ենք կողք կողքի, հաստատում է մեր դարավոր բարեկամությունը և ռազմավարական գործընկերությունը։ Ես շնորհակալ եմ, որ Ռուսաստանը միշտ եղել է Հայաստանի կողքին, հատկապես դժվարին պահերին։ Վստահ եմ՝ մեր հարաբերությունները կզարգանան ի շահ մեր երկու անկախ երկրների՝ տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման համար»։

Օրվա առթիվ պարգևատրվել են մի շարք զինվորականներ։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-27 11:40:26