Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Անցկացվելու է «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշար

05.01.2022

«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլն այս տարի տեղի է ունենալու փետրվարի 28-ից մարտի 1-ը՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։ Եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով Շիրակի մարզում նախապես անցկացվելու են համայնքային և մարզային փուլերը։
Մրցաշարն անց է կացվելու երկու տարիքային խմբերով՝ 1-ին տարիքային խումբ՝ 18-ից 35 տարեկան (1987-2004 թթ. ծնված)կանայք,18-ից 40 տարեկան (1982-2004 թթ. ծնված) տղամարդիկ, 2-րդ տարիքային խումբ՝ 36 (1986 թ. ծնված) և բարձր տարիքի կանայք,41 (1981 թ. ծնված) և բարձր տարիքի տղամարդիկ:
Հանրապետական եզրափակիչ փուլին մասնակցելու հնարավորություն կստանան մարզային փուլի յուրաքանչյուր տարիքային խմբում 1-3-րդ տեղերը գրաված անձիք, ովքեր կպարգևատրվեն նաև ՀՀ Շիրակի մարզպետարանի պատվոգրերով։ Մրցաշարին չեն կարող մասնակցել վերջին 5 տարիների ընթացքում սեղանի թենիսի ՀՀ առաջնություններին և միջազգային մրցաշարերին մասնակցած մարզիկները, բուքմեյքերական գրասենյակների կողմից կազմակերպվող վճարովի խաղերի մասնակիցները: Հանրապետական եզրափակիչ փուլի յուրաքանչյուր խմբում 1-20-րդ տեղերը գրաված անձիք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կպարգևատրվեն դրամական մրցանակներով։ Մարզիկները պետք է մրցավայր ներկայանան իրենց անձնական ռակետներով: Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 0312/49000/169 հեռախոսահամարին։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:31:42