Նորություններ
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել մարզպետի նորանշանակ տեղակալներին
10.01.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր մարզպետարանի աշխատակազմին է ներկայացրել մարզպետի նորանշանակ տեղակալներ Ալբերտ Այվազյանին ու Կարեն Մանուկյանին։ Մարզպետը շնորհավորել է նրանց՝ մաղթելով հաջող աշխատանք՝ ի բարօրություն Շիրակի մարզի․ «Թե պարոն Մանուկյանը, թե պարոն Այվազյանն աշխատանքային երկար ճանապարհ են անցել, վստահ եմ կհաջողվի իրականացնել համագործակցված աշխատանք մարզպետարանի ոլորտային պատսխանատուների հետ և փորձն ու ջանքերը կներդնեն մարզի զարգացման համար»։
Մարզպետի տեղակալները շնորհակալություն են հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կանեն հնարավորը համատեղ աշխատանքով մարզի առջև ծառացած հիմնահարցերի օր առաջ լուծման համար։