Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

2021 թվականին Շիրակի մարզի համայնքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի ընդհանուր արժեքը 4 մլրդ 463 մլն դրամ է

10.01.2022

2021 թվականին Շիրակի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4 մլրդ 463 մլն դրամ, որից պետության մասնաբաժինը՝ 2մլրդ 278 մլն դրամ (51%), իսկ համայնքներիի մասնաբաժինը՝ 2 մլրդ 185 մլն (49%)։
Իրականացվել են փողոցների կառուցում, նորոգում, ասֆալտապատում, սալարկում և խճապատում, մանկապարտեզների և հասարակական շենքերի վերանորոգում ու կառուցում, խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի կառուցում, ոռոգման համակարգերի նորոգում, փողոցային լուսավորության համակարգերի անցկացում, ֆոտովոլտային կայանների տեղադրում, բնակավայրերի գազաֆիկացում, կտուրների նորոգում, մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերում։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 18:00:45