Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ամփոփել է 2021թվականի գործունեության արդյունքները

12.01.2022

ԱԻՆ Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունն այսօր հանդես է եկել 2021 թվականի գործունեության արդյունքների ամփոփումով: Նիստին ներկա են եղել նաև Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանը, մարզպետարանի ոլորտային պատասխանատուները։
2021 թվականի ընթացքում իրականացված հիմնական միջոցառումների մասին ընդհանուր հաշվետվությամբ հանդես է եկել Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը: Հաշվետու ժամանակահատվածում Շիրակի ՄՓՎ գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը:
Գործունեության հիմնական ուղղություններն են եղել` վարչության, փրկարարական և հրշեջ փրկարարական ջոկատների անձնակազմերի մարտունակության, մասնագիտական գիտելիքների և հմտությունների բարձրացումը։ Մարզում տեղի ունեցած ԱԻ դեպքերի օպերատիվ արձագանքման և հետևանքների մեղմացման աշխատանքների կատարման ժամանակ Շիրակի մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել է համագործակցություն Շիրակի մարզպետարանի, համայնքների, ծառայությունների, շահագրգիռ կազմակերպությունների հետ:
2021 թվականի ընթացքում ՄՓՎ ՃԿԿ-ի ստացված զանգերի թիվը կազմել է` 80993 զանգ: 2021 թվականի զանգերի թիվը նվազել է 1.96 % -ով կամ 1623 զանգով։ 2021 թվականի ընթացքում Շիրակի մարզի տարածքում գրանցվել է 671 արտակարգ դեպք (2020թ.` 587), որոնց հետևանքով զոհվել է` 34 (2020թ.` 24), վիրավորվել` 517 մարդ (2020թ.` 378): 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 17:53:42