Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետը շնորհակալագրով ու հուշանվերով է պարգևատրել մարզպետարանի համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանին

13.01.2022

 Երկարամյա, անձնվեր և արգասաբեր աշխատանքի, աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերած պատասխանատվության և ներդրած ավանդի ու նվիրումի համար Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը շնորհակալագրով ու հուշանվերով է պարգևատրել մարզպետարանի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ Ռուբեն Հարությունյանին։
Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու կապակցությամբ Ռուբեն Հարությունյանն այսօրվանից վաստակած հանգստի է անցել։
«Ձեր անցած ճանապարհի, մեծ ավանդի ու ներդրման, մասնագիտական հիմնարար գիտելիքների մասին գնահատանքով պետք է խոսեմ և հայտնեմ մեր բոլորի երախտագիտությունը։ Ուզում եմ Ձեզ քաջառողջություն ու անսպառ եռանդ մաղթել նոր նախաձեռնություններում»,- նշել է Շիրակի մարզպետը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-11 16:22:46