Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ»-ն արդեն շենքային բավարար պայմաններում է աշխատում

15.01.2022

Շուրջ երեք տասնամյակ ժամանակավոր կառույցում գործունեություն ծավալած «Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ»-ն արդեն շենքային բավարար պայմաններում է աշխատում։ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր շրջել է շենքում, ծանոթացել իրականացված աշխատանքներին։
«Իրականում երեք տասնամյակ տևած խնդիր էր, նվագախումբը շենքային պայմաններ չուներ և այնպիսի բովանդակային համույթ, ինչպիսին Ժողգործիքների նվագախումբն է, շատ կարևոր էր ունենալ փորձասրահ, որտեղ կարող էին նաև համերգներ լինել։ Նախաձեռնությունը դեռ 2018 թվականին մեկնարկեց և հասավ իր հանգրվանին, մեկ կարևոր խնդիր կար՝ շենքն ուներ ջեռուցման խնդիր, կառավարության ջանքերով այս հարցն էլ լուծում ստացավ։ Այս տարի հրատապ ծրագրերով Շիրակի մարզպետարանին հատկացված գումարների շրջանակում։»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։
«Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի» շենքի վերանորոգման համար պետբյուջեից հատկացվել է 24 մլն 975 հազար դրամ, «Օյունջյան» հիմնադրամը շենքի վերանորոգման համար ևս գումար է տրամադրել՝ շուրջ 17 մլն դրամ: 2 մլն դրամ էլ Շիրակի մարզպետարանը հատկացրել է հրատապ խնդիրների լուծման ծրագրից` ջեռուցման անցկացման համար։
Շիրակի մարզպետին ներկայացվել է նվագախմբին հետաքրքրող հարցերը, անդրադարձ է եղել գույքի թարմացման անհրաժեշտությանը, քննարկվել է նաև բացօթյա համերգասրահ ունենալու հարցը։
Նվագախումբը հանդես է եկել նաև համերգային ծրագրով։
 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 22:56:22