Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ընդունել է մարզի մի շարք ֆերմերային և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների

17.01.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է մարզի մի շարք ֆերմերային և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների, որոնք իրենց մտահոգությունն են հայտնել պարարտանյութերի գների սպասվելիք թանկացման և առաջիկա ոռոգման սեզոնին ժամանակին ջուր ունենալու հետ կապված։
Մարզպետը վստահեցրել է, որ գյուղատնտեսության բնագավառի խնդիրները պատասխանատուների ուշադրության կենտրոնում են․ «Ես հասկանում եմ ձեր մտահոգություններն ու անհանգստությունները, հավաստիացնում եմ, որ ինքս էլ շահագրգիռ եմ օր առաջ ցանկացած խնդիր կարգավորելու հարցում։ Հենց սա է պատճառը, որ ձեզ հետ հանդիպումը չուզեցա ձգձգել և լսել ձեզ ու փորձել խնդիրների լուծման համար քայլեր ձեռնարկել»։
Մարզպետը հավաստել է, որ ներկայացված հարցերը կքննարկի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների հետ և անհրաժեշտության դեպքում կկազմակերպվեն հանդիպումներ։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 17:31:42