Նորություններ
Շիրակի մարզպեն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն այցելել են «Գյումրու երեխաների տուն» և «Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն»
18.01.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն աշխատանքային այցով Գյումրիում գտնվող աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ այցելել է «Գյումրու երեխաների տուն» և «Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն»։
Պատասխանատուները շրջել են հաստատություններում, ծանոթացել իրականացվող ընթացիկ աշխատանքներին ու ծառայությունների որակին։ Շրջայցի ժամանակ նախարարն ու մարզպետը հաստատությունների ղեկավարների հետ զրույցում կարևորել են երեխաների և ծերերի համար լիարժեք պայմանների ապահովումն ու որակյալ ծառայությունների մատուցումը։
Նշենք, որ «Գյումրու երեխաների տանը» շուրջօրյա խնամքի և պաշտպանության ծառայություններ է ստանում 126 երեխա, իսկ «Հայկական կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնը» 132 շահառու ունի։ Շուրջօրյա խնամքի կենտրոնում այժմ ընթացքի մեջ են վերանորոգման աշխատանքները։