Նորություններ
Անցկացվել է 44–օրյա պատերազմում հերոսացած գյումրեցի ըմբիշի հիշատակին նվիրված մրցաշար
19.01.2022
44–օրյա պատերազմում հերոսացած գյումրեցի ըմբիշ, սերժանտ Սերգեյ Զաքյանի հիշատակին նվիրված հունահռոմեական ըմբշամարտի հանրապետական մրցաշար է անցկացվել «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ի Գյումրու մասնաճյուղի մարզադահլիճում։ Միջոցառմանը մասնակցել են հանրապետության ուժեղագույն 60, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող հայազգի 4 երիտասարդ ըմբիշներ։ Թեժ պայքարից հետո 10–ը քաշային կարգերում որոշվել են հուշամրցաշարի հաղթողներն ու մրցանակակիրները, որոնք պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և գավաթներով։