Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

21.01.2022

Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պատասխանատուների հետ, որի ընթացքում քննարկվել են մարզի 4 նոր կազմավորված համայնքներում ավագանիների գործունեության կազմակերպմանը, նոր աշխատակազմերի ձևավորմանը, բնակավայրերում մատուցվող ծառայությունների բնականոն ընթացքի ապահովմանը, համայնքային սեփականություն հանդիսացող գույքի, հիմնական միջոցների և փաստաթղթերի հանձնման-ընդունման գործընթացների ընթացքին վերաբերող հարցեր։
Ալբերտ Այվազյանը կարևորել է համայնքների հետ համագործակցված աշխատանքն ու գործընթացների արագ իրականացումը։
Տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Արամ Անտոնյանը նշել է, որ վարչության մասնագետների կողմից ամենօրյա կապ կա համայնքների հետ և ցուցաբերվում է անհրաժեշտ մեթոդական ու խորհրդատվական աջակցություն՝ նշված գործընթացների կազմակերպման սահուն ընթացքն ապահովելու նպատակով։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 19:22:33