Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն աշխատանքային քննարկում է ունեցել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հետ

21.01.2022

 Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր աշխատանքային քննարկում է ունեցել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանի հետ: Օրերս Շիրակի մարզպետարանում ֆերմերների հետ ունեցած հանդիպմանը մարզպետը խոստացել էր բարձրացրած հարցերը քննարկել կառավարության և գյուղոլորտի ներկայացուցիչների հետ: Խնդիրը վերաբերում է պարարտանյութի շուկայում հնարավոր գնաճին ու ենթադրվող կարգավորումներին: Փոխնախարարը վստահեցրել է` այս պահին ինտենսիվ աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով: Մարզպետը Արման Խոջոյանին և նախարարության ներկայացուցիչներին հրավիրել է Շիրակի մարզ ֆերմերների հետ հանդիպման՝ կարևորելով վերջիններիս մտահոգությունները:
Քննարկման ժամանակ անդրադարձ է եղել նաև գարնանն ընդառաջ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին ու այդ համատեքստում նախատեսվող աշխատանքներին:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 19:22:33