Նորություններ
Ինքնակամ շինությունների հայտնաբերման և հաշվառման վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի մոտ
26.01.2022
Ինքնակամ շինությունների հայտնաբերման և հաշվառման վերաբերյալ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել Շիրակի մարզպետի տեղակալ Կարեն Մանուկյանի մոտ, որին ներկա են գտնվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը, Շիրակի մարզի համայնքների ղեկավարները, կադաստրի, ոստիկանության, քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության Շիրակի տարածքային բաժնի, հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային պատասխանատուները։ Հանդիպման ժամանակ մարզպետի տեղակալը կարևորել է համայնքների և պատասխանատու բոլոր կառույցների համագործակցված աշխատանքը՝ նշելով, որ պետք է բացառել այսուհետ կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը, որի արդյունքում կապահովվի ցանկացած շինության կառուցումը բացառապես իրավասու մարմնի կողմից թույլտվության, ինչպես նաև՝ օրենսդրությամբ անհրաժեշտ ճարտարապետահատակագծային առաջադրանքի, նախագծային և այլ փաստաթղթերի հիման վրա: