Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը հանդիպել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ընդլայնման նախագծի ներկայացուցիչներին

26.01.2022

 Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների հետ հանդիպել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ընդլայնման նախագծի ներկայացուցիչներին՝ գործարկման ղեկավար Տիգրան Բաղիյանին և ճարտարապետության և շինարարության բաժնի ղեկավար Շահե Սիմոնյանին։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Շիրակի մարզի 9 բնակավայրերում 2022 թվականին Թումո նոր տուփերի բացմանը վերաբերող հարցեր։ Թումո տուփը փոքր, սակայն տեխնիկապես հագեցած մինի Թումո է։ Այն կարող է տեղադրվել ցանկացած քաղաքում կամ գյուղում և ծառայել որպես ինքնուսուցման տարածք տեղի պատանիների համար։
Ալբերտ Այվազյանը ողջունել է հյուրերին և նշել, որ մարզային իշխանությունները պատրաստ եմ համագործակցության և հնարավորությունների սահմաններում կանեն ամեն ինչ՝ աջակցելու կազմակերպությանը բնակավայրերում նոր Թումո տուփեր բացելու ուղղությամբ։
Շիրակի մարզում Թումոն գործում է 2015 թվականից` սկզբնական փուլում տեղավորվելով Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում և 2021-ից տեղափոխվելով JHM հիմնադրամի օգնությամբ վերակառուցված նախկին ժողովրդական տան կամ առաջին թատրոնի շենք: Մարզի բոլոր պատանիների համար Թումոյի կրթությունը հասանելի դարձնելու համար նախատեսվում է Գյումրու կենտրոնին կցել 9 տուփ` Ախուրյանում, Փանիկում, Արթիկում, Մարալիկում, Ամասիայում, Ազատանում, Երազգավորսում, Աշոցքում և Հացիկում, ինչը կիրականացվի 2022 թվականին` Թումո Հայաստան ծրագրի շրջանակներում Եմենիջյան ընտանիքի նվիրատվության շնորհիվ:

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:43:55