Նորություններ
Հովհաննես Վարձելյանը նշանակվել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրենի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող
27.01.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի որոշմամբ Հովհաննես Վարձելյանն այսօր նշանակվել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի լիազորությունները ժամանակավորապես իրականացնող՝ մինչև այդ պաշտոնում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրենի ընտրությունը։ Մարզպետարանի պատասխանատուներն այսօր հիվանդանոցի աշխատակազմին են ներկայացրել տնօրենի նորանշանակ պաշտոնակատարին՝ մաղթելով համատեղ աշխատանքային հաջող ընթացք։
Ավելի վաղ, նախկին տնօրենի պարտականություններն իրականացնող Սամվել Ավետիսյանն ազատվել էր աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն։