Նորություններ
«Փառքի անկյուններ» Շիրակի մարզի դպրոցներում
27.01.2022
Հայոց Բանակի կազմավորման 30-ամյա հոբելյանին ընդառաջ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հանձնարարականով մարզի այն դպրոցներում, որտեղ դեռ չկային՝ բացվել են «Փառքի անկյուններ»՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում հերոսացած զինվորների։ Աշակերտների հայրենասիրական դաստիարակությունը բարձրացնելու, ամենաթանկը՝ կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակը վառ պահելու համար «Փառքի անկյուններ»-ից զատ դպրոցների բակերում ու դպրոցամերձ տարածքներում գարնանը կհիմնվեն «Հավերժության պուրակ»-ներ՝ խորհրդանշական 44 ծառերով։