Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներն այցելել են Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»

28.01.2022

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի օրը Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, ուժային կառույցների ղեկավարները, զինվորականներն ու ազատամարտիկներն այցելել են Շիրակ գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայ քաջորդիների հուշակոթողին ու շիրիմներին, հարգանքի և խոնարհումի տուրք մատուցել նրանց հիշատակին։
«Օրվա խորհրդով միջոցառումների մեկնարկը տվել ենք պանթեոնից՝ հարգանքի տուրք մատուցելով մեր նահատակներին՝ Արցախյան առաջին պատերազմի, քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմների հերոսների առջև։ Այդ ամենի գիտակցումով ու խոնարհումով մենք պետք է արձանագրենք, որ այսօր տոն է, հայոց փառապանծ բանակի տոնն է և յուրաքանչյուր հայ իր սրտում պետք է տանի մեկ կարևոր պատգամ, որ մենք անկոտրում ենք, որ տոկուն ենք, որ աննկուն ենք և հայոց բանակը հաղթական է՝ անկախ վայրիվերումներից, անկախ մեր անդառնալի կորուստներից։ Մենք երբեք և ոչ մի պարագայում չենք ծնկելու ոսոխի առաջ, մենք արի ու ու քաջ ենք լինելու։ Փառք հայոց բանակին»,- լրագրողների հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետը։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 17:43:55