Նորություններ
Շիրակի մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
03.02.2022
Շիրակի մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանն իր լիազորությունների շրջանակներում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի կրթության, սոցիալական ապահովության, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների ղեկավարների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են դպրոցներում համավարակի պատճառով բացակայությունների ցուցանիշներին վերաբերող հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնելու տվյալների պարբերական վերլուծություն, ինչը հնարավորություն կտա առավել օպերատիվ վերահսկել իրավիճակը։ Անդրադարձ է եղել դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորմանը, նորաստեղծ համայնքներում խնամակալության հոգաբարձության հանձնաժողովների ձևավորմանն ու համայնքներում սոցիալական աշխատողների հաստիքների համալրման անհրաժեշտությանը, սոցիալական աջակցության նպտակային ծրագրերին, ինչպես նաև մարզպետին կից հաշմանդամության հարցերով զբաղվող մասնագիտական խորհուրդների հնարավոր ձևավորման մեխանիզմներին առնչվող հարցեր։
Ոլորտային աշխատանքներն առավել արդյունավետ ու հասցեական դարձնելու համար քննարկումները կկրեն շարունակական բնույթ։