Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարությունը 2022 թվականի բյուջեից Շիրակի մարզպետարանին հատկացրել է 348 մլն 310 հազար դրամ

03.02.2022

Կառավարությունը 2022 թվականի բյուջեից Շիրակի մարզպետարանին հատկացրել է 348 մլն 310 հազար դրամ՝ 2 սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:
Գյումրի քաղաքի երկրորդային 8 փողոցների և Վարդանանց հրապարակի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը 740 մլն 325 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմում է 296 մլն 130 հազար դրամ։ Շինարարական աշխատանքներն իրականացրել են՝ «Էլիտ Արման Շին» ՍՊԸ, «Դուստր Մոնիկա» ՍՊԸ, «Լենճանշին» ՍՊԸ, «Ախուրյանի կոոպշին» ՍՊԸ, «Մերձմոսկովյան» ԲԲԸ։ Ընդհանուր երկարությունը կազմում է 2848 մ։
Իսկ Արթիկ համայնքի Պռոշյան փողոցի, Տուֆագործների 1-ին նրբանցքի և Գարեգին Նժդեհ 1-ին նրբանցքի հիմնանորոգման՝ ասֆալտապատման ծրագիրը 130 մլն 449 հազար դրամ է, որից պետության համամասնությունը կազմում է՝ 52մլն 179 հազար դրամ։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:45:30