Նորություններ
Շիրակի մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանի և Կարեն Մանուկյանի մոտ տեղի են ունեցել քաղաքացիների ընդունելություններ
03.02.2022
Շիրակի մարզպետի տեղակալներ Ալբերտ Այվազյանի և Կարեն Մանուկյանի մոտ տեղի են ունեցել քաղաքացիների ընդունելություններ, որին ներկա են գտնվել մարզպետարանի պատասխանատուները։ Քաղաքացիները ներկայացրել են իրենց մտահոգող հարցերը, որոնք վերաբերել են բնակարանային ու առողջական խնդիրներին, զբաղվածությանը, սոցիալական աջակցությանն ու անձնական հարցերին։ Քաղաքացիներին լսելուց և պարզաբանումներ տալուց զատ, ուսումնասիրություն պահանջող գործերը լրացուցիչ կքննարկվեն՝ հնարավորության դեպքում լուծում տալու նպատակով։