Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է Օդեսայի մարզի պատվիրակությանը

04.02.2022

 Շիրակի մարզպետարանում ընդունել են Օդեսայի մարզի պատվիրակությանը՝ Օդեսայի մարզային խորհրդի պատգամավորներին և Բերեզովկայի քաղաքային խորհրդի ներկայացուցիչներին, նրանց ուղեկցել է Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը։
Կարևորելով ապակենտրոնացված մակարդակով համագործակցությունը և այս հարցում հայ համայնքի դերը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ ողջունում է Արթիկ համայնքի և Ուկրաինայի Բերեզովկա քաղաքների նոր մեկնարկած գործընկերությունը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հնարավոր համագործակցության ուղիներին ու գործընկեության օրակարգ մշակելու անհրաժեշտությանը։
Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Նազելի Բաղդասարյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ մարզային իշխանությունների պատրաստակամությունն արդեն իսկ ներշնչում է համագործակցությունն առավել շոշափելի ու առարկայական դարձնելու։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:38:47