Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում մարզպետի հետ ձեռք է բերվել կարևոր պայմանավորվածություն

09.02.2022

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանի օրերս Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ ձեռք է բերվել կարևոր պայմանավորվածություն, որը հանդիսանալու է մասշտաբային ծրագրի հիմք: Ծրագիրն իրագործելու է «Իմ Քայլը» հիմնադրամը և մեկնարկը կտրվի Շիրակի մարզում: Այն ուղղված է լինելու 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած զինվորներին: «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագիրն» է, որի ընթացքում շիրակցի տղաները կկարողանան մասնագիտական հմտությունները զարգացնելով առաջիկայում իրենց ճիշտ տեղը գտնել աշխատաշուկայում:
Ի դեպ, նախօրեին «Իմ Քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանի հետ մարզպետն արդեն զրուցել է աշխատանքների կազմակերպման ընթացքի մասին: Մարզպետարանի ու հիմնադրամի աշխատակիցներն արդեն ակտիվ կապի մեջ են ծրագիրն իրագործելու նպատակով:
Աննա Հակոբյանն ու Նազելի Բաղդասարյանն այցելել են նաև «Էմիլի Արեգակ» բազմակի հաշմանդամություն ունեցող երեխաների կենտրոն, որից հետո եղել են «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ծանոթացել պայմաններին, զրուցել ուսումնառության մեջ գտնվող երեխաների հետ:
Այցի ավարտին տիկին Հակոբյանն ու մարզպետը հանդիպել են նաև Ադրբեջանում պահվող շիրակցի գերեվարված տղաների մայրերի հետ:
Մանրամասների համար՝
https://annahakobyan.am/news/2022/01/25/վարչապետի-տիկին-աննա-հակոբյանն-այցել/ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:38:47