Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն ու Գյումրի համայնքի ղեկավարն ընդունել են Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին

14.02.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ու Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր ընդունել են Ուզբեկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանին։
Հանդիպման ժամանակ քննարկվել և նախնական պայմանավորվածություն է ձեռքբերվել Գյումրի և Սամարղանդ քաղաքները քույր քաղաքներ հռչակելու մասին։
Համաձայնագրով կողմերը կգործակցեն տնտեսության, մշակույթի, պատմամշակութային ժառանգության պահպանման, զբոսաշրջության բնագավառներում։
«Լիահույս եմ, որ Հայաստանի և Ուզբեկստանի միջև արդեն ձևավորված բարիդրացիական ու գործընկերական կապերն առավել կամրապնդվեն նաև ապակենտրոնացված մակարդակով։ Գյումրին ու Սամարղանդը կկարողանան համագործակցել և այդ գործընկերությունը հիմք կհանդիսանա տնտեսական ու արդյունաբերական նոր կապերի հաստատման»,- նշել է Շիրակի մարզպետը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել անել հնարավորը բարեկամական կապերը խորացնելու և համագործակցության նոր օրակարգ ունենալու համար։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 15:43:21