Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

16.02.2022

Կարևորելով պետության կառավարման գործում քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունն ու պետական մարմինների հետ փոխգործակցությունը՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
«Մեզ համար հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունն աշխատանքային կարևորագույն ուղղություններից մեկն է լինելու, քանզի ինքս խիստ կարևորում եմ ձեր դերը պետական կառույցների կայացման գործում։ Այն ներուժը, գիտելիքներն ու փորձը, որ ունեն մեր մարզի կազմակերպությունները, հաստատ, մեր համագործակցության արդյունքում կարող է մարզի հիմնահարցերի լուծմանը ծառայել»,- նշել է Շիրակի մարզպետը։
Ծավալվել է անմիջական զրույց ու քննարկում, որի ժամանակ ՀԿ-ների ներկայացուցիչները ներկայացրել են իրականացրած ծրագրերը, որոնք հիմնականում վերաբերել են համայնքային զարգացմանը, կրթական, սոցիալական ոլորտներին։
Երկուստեք կարևորվել է նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը, ինչը հնարավորություն է տալու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ու լուծում պահանջող հարցերին ճիշտ արձագանքել և լուծման օպտիմալ ճանապարհով շարժվել։
Անդրադարձ է եղել նաև մարզպետին կից մասնագիտական խորհուրդների ձևավորմանը, քաղհասարակության ներկայացուցիչներն հանդես են եկել առաջարկություններով։
Որպես հանդիպման արդյունք` նախատեսվում է քննարկված առաջարկություններից ձևավորել և մշակել քայլեր՝ ուղղված քաղհասարակություն-կառավարություն արդյունավետ երկխոսությանը մարզային մակարդակում: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:38:47