Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այցելել է «Զաքարյան» և «Իգիթ» ընկերություններ

17.02.2022

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այցելել է «Զաքարյան» և «Իգիթ» ընկերություններ, շրջել ընկերություններում, զրուցել տնտեսվարողների հետ, ծանոթացել արտադրական հզորություններին և առաջիկա ծրագրերին:
«Տեղական արտադրությանը զարկ տալը, պետություն-մասնավոր հատված համագործակցությունն ամրապնդելը մեզ համար առաջնային խնդիր է։ Ինքս պատրաստ եմ անել հնարավորը այդ ճանապարհին ձեր առջև ծառացած խնդիրների շուտափույթ լուծման համար, քանզի վստահ եմ, որ Շիրակի մարզն ունի ներուժ և մեր ներդրողները կկարողանան առավել ընդլայնել իրենց գործունեությունը»,- հանդիպումների ժամանակ նշել է Շիրակի մարզպետը։
Ընկերությունների հիմնադիրները շնորհակալություն են հայտնել մարզպետին պատրաստակամության ու իրենց հոգսերով հետաքրքրվելու համար՝ նշելով, որ ամեն ինչ անում են արտադրությունների ծավալները պահպանելու, նոր ձեռնարկներ կյանքի կոչելու, արտադրական ծավալներն ընդլայնելու համար, իսկ մրցակցությանը դիմանալու լավագույն միջոցը համարել են որակյալ արտադրություն ունենալը։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 15:39:23