Նորություններ
Շիրակի մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանի և Ալբերտ Այվազյանի մոտ կայացել են քաղաքացիների հերթական ընդունելությունները
17.02.2022
Շիրակի մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանի և Ալբերտ Այվազյանի մոտ կայացել են քաղաքացիների հերթական ընդունելությունները։
Սոցիալական, առողջապահական և բնակարանային հարցերից զատ, քաղաքացիները դիմել են նաև գործազրկության և անձնական հարցերով։
Մարզպետի տեղակալները ոլորտային պատասխանատուների հետ լսել են բարձրացված հարցերը, տվել պարզաբանումներ, լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող հարցերը կքննարկվեն՝ լիազորությունների շրջանակում քաղաքացիներին աջակցելու նպատակով։