Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետն այցելել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»

18.02.2022

Համավարակի պայմաններում կարևորելով երեխաների առողջությունն ու նրանց նկատմամաբ հոգատար վերաբերմունքը՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մարզային իշխանության ներկայացուցիչների հետ այսօր այցելել է «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Վարձելյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է հիվանդանոցում, ծանոթացել բժշկական հաստատության աշխատանքների ընթացքին, բաժանմունքների գործունեությանն ու մատուցվող ծառայություններին։ Մարզպետը հանդիպել է նաև հիվանդանոցի բժշկական անձնակազմին, խոսել բուժսպասարկման որակի արդյունավետության ու ծառայությունների պատշաճ մատուցման մասին․ «Մանկական հիվանդանոցը կարևոր նշանակությւոն ունի ոչ միայն մեր մարզի, այլև ողջ տարածաշրջանի համար։ Տնօրենի նոր պաշտոնակատարի նշանակումով մենք պետք է ջանքեր ներդնենք հիվանդանոցի մատուցած ծառայությունների որակի բարձրացման համար։ Մեր երեխաների առողջությունն ու նրանց նկատմամբ սրտացավ վերաբերմունքը ձեր աշխատանքի կարևոր պայմանը պետք է լինի»։
Մարզպետը հորդորել է բուժանձնակազմին լինել զգոն աշխատանքում՝ հաշվի առնելով գարնանային ամիսների շնչառական վարակների հնարավոր ակտիվացումը և, բնականաբար, համավարակը։
«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի մանկական բաժանմունքում այժմ 19 երեխա է բուժում ստանում, վիրաբուժական և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներում՝ 21։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 15:39:23