Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այցելել է Լեռնակերտի մշակույթի տանը տեղակայված գրադարան

21.02.2022

 Աշխատանքային գործունեության 100 օրերի ասուլիսի ավարտին Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այցելել է Լեռնակերտի մշակույթի տանը տեղակայված գրադարան, ծանոթացել պայմաններին, աշխատակիցներին շնորհավորել այսօր նշվող «Մայրենի լեզվի միջազգային օրվա» առթիվ։ Համայնքում ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու և գիրք նվիրելու օրվա խորհրդով՝ Նազելի Բաղդասարյանը Շիրակի մարզպետարանի կողմից տարբեր ժանրերի գեղարվեստական գրականություն է նվիրել գրադարանին, անձամբ իր անունից էլ՝ գրադարանին է հանձնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գիրքը։
Նշենք, որ Լեռնակերտ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի արդյունքում կատարվել են մշակույթի տան շենքի ամրակայման, ներքին հարդարման, ջեռուցման համակարգի անցկացման աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ պետական բյուջեից ծախսվել է 9 մլն 840 հազար դրամ գումար, համայնքային բյուջեից՝ 10 մլն 923 հազար:
Մարզպետն այցելել է նաև Լեռնակերտ բնակավայի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի, որը Հայաստանի վաղ քրիստոնեական շրջանի կառույցներից է։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 15:18:14