Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Կառավարության այսօրվա որոշմամբ Շիրակի մարզպետարանին հատկացվել է 23 մլն 631 հազար դրամ սուբվենցիոն երկու ծրագրերի համաֆինանսավորման նպատակով

23.02.2022

 Կառավարության այսօրվա որոշմամբ Շիրակի մարզպետարանին հատկացվել է 23 մլն 631 հազար դրամ սուբվենցիոն երկու ծրագրերի համաֆինանսավորման նպատակով։
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում հիմնանորոգվել են Արթիկ համայնքի Լուսակերտ բնակավայրի ներհամայնքային 6-րդ և 7-րդ փողոցները։ Ծրագրի իրականացման համար պետության տրամադրած գումարային համամասնությունը 6 մլն 936 հազար դրամ է։ 
16 մլն 695 հազար դրամ էլ տրամադրվել է Արփի համայնքի Աղվորիկ, Բերդաշեն, Զարիշատ, Զորակերտ բնակավայրերում ջրագծերի կառուցման ծրագրի համաֆինանսավորման նպատակով։ Բնակավայրերում իրականացվել է 2000մ ջրագծի կառուցման և 1750մ-ի վերանորոգման աշխատանք։

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 18:02:23