Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մասնակցել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորությամբ դատախազությունում անցկացված խորհրդակցությանը

24.02.2022

 Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը մասնակցել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորությամբ դատախազությունում իրավապահ մարմինների մարզային ստորաբաժանումների ղեկավարների, մարզի դատախազության դատախազների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, որի ժամանակ քննարկվել են 2021թ. ընթացում մարզում հանցավորության դեմ պայքարին, մարզի դատախազության աշխատանքների արդյունքներին վերաբերող հարցեր։ Խորհրդակցությանը մասնակցել է նաև Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:
Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը զեկուցել է, որ 2021թ. ընթացքում մարզում արձանագրվել է հանցագործությունների 1324 դեպք, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 65-ով կամ 5,2%-ով: Զուգահեռ 6.5 տոկոսային կետով աճել է նաև հանցագործությունների բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 67.7%:
50%-ով նվազել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը, ընդ որում, այս բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշն էապես բարելավվել է՝ 2020թ. 53.3 %-ի դիմաց կազմելով 77.8 %: Մարզում արձանագրվել է սպանության 5 և սպանության փորձի 2 դեպք, որոնք բացահայտվել են:
16.9%-ով նվազել են ծանր հանցագործությունները, իսկ միջին ծանրության հանցագործություններն ավելացել են 8.5%-ով։
Գողության դեպքերը նվազել են 15.9%-ով, ընդ որում՝ զգալիորեն՝ 43.1%-ով նվազել են բնակարանային գողությունները: Մարզի դատախազը դա պայմանավորել է այս բնույթի հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ դատախազության նախաձեռնությամբ ոստիկանության և ՏԻՄ-ների հետ գործակցությամբ իրականացված զգալի աշխատանքներով։

https://www.prosecutor.am/am/mn/8464/

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 15:18:14