Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այցելել են Գյումրու արտաքին տնտեսական գործունեության և Գյումրու բժշկական կենտրոններ

25.02.2022

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ այցելել են Գյումրու արտաքին տնտեսական գործունեության կենտրոն, շրջել և ծանոթացել աշխատանքների ընթացքին, այնուհետ եղել են Գյումրի բժշկական կենտրոնում։ Տնօրեն Արմեն Իսահակյանի ուղեկցությամբ ծանոթացել են բժշկական հաստատության աշխատանքների ընթացքին, բաժանմունքների գործունեությանն ու մատուցվող ծառայություններին։
Աշխատանքային խմբի հաջորդ կանգառը Շիրակի պետական համալսարանում է եղել, որտեղ հանդիպել են ուսանողներին, խոսել բուհական և հետբուհական կրթությանն առնչվող հարցերից։
«Շիրակի պետական համալսարան պատգամավորների մեծ պատվիրակության կազմի հետ այցելել ենք նախ արձանագրելու այն խնդիրները, որոնք կան կրթության ոլորտում, հատկապես, եթե դրանք օրենսդրական փոփոխություն են իրենցից ենթադրում, ապա բարձրաձայնելու և դրանց լուծման համար քայլեր ձեռնարկելու։ Մեր կառավարությունը խիստ ուշադրություն է դարձնում կրթական բաղադրիչներին, լիահույս եմ, որ բարձրագույն կրության օրենքի փոփոխությունը նախորդող ժամանակահատվածում առաջ եկած խնդիրներին կարող է լուծում տալ։ Իսկ իմ մոտեցումները և որդեգրած արժեքային սկզբունքները բոլոր բնագավառներում նույնն է՝ մենք պետք է համատեղենք մեր ջանքերը հիմնահարցերի լուծման համար»,- ելույթի ժամանակ նշել է Շիրակի մարզպետը։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:38:47