Նորություններ
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին
26.02.2022
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել են մարզի տնտեսությանը, արդյունաբերությանը վերաբերող հարցեր։ Մասնավորապես, կարևորվել է պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացումն ու Շիրակի ներուժն ու առկա հնարավորությունների զարգացումը։ Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջությանը, մարզի ուժեղ կողմերին ու զբոսաշրջային առավելությունների օգտագործմանը։ Շիրակի մարզպետը ներկայացրել է նաև գյուղատնտեսական հիմնահարցերն ու առաջիկա գյուղատնտեսական տարվան ընդառաջ մարզի առջև ծառացած հիմնախնդիրները։ Էկոնոմիկայի նախարարը տեղեկացրել է, որ գյուղատնտեսական տարվա մեկնարկից առաջ, կառավարությունը ջանքեր է գործադրում պարարտանյութի սուբսիդավորման հարցը լուծելու ուղղությամբ: