Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Շարունակվում են երկրաշարժից հետո տեղադրված ոչ հիմնական շինությունների հիմնախնդրի կանոնակարգման աշխատանքները

27.02.2022

Կառավարության ծրագրի համաձայն՝ նախորդող ժամանակահատվածում իրականացված փաստագրման արդյունքների հիման վրա շարունակվում են երկրաշարժից հետո տեղադրված (կառուցված) ոչ հիմնական շինությունների (տնակների) հիմնախնդրի կանոնակարգման աշխատանքները:
Այդ գործընթացի շրջանակներում ՀՀ քաղաքաշինության կոմիտում կայացել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումը: Կոմիտեի համակարգմամբ գործող այս աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են պետական կառավարման համակարգի մարմինների, ՀՀ Շիրակի, Լոռու, Արագածոտնի մարզպետարանների, համայնքապետարանների ներկայացուցիչներ, հասարակական կազմակերպություններ:
Շիրակի մարզից աշխատանքային խմբում են Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը, «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Շավարշ Արամյանը։
Հանդիպման ժամանակ ներկայացվել են հիմնախնդրի կանոնակարգման ուղղությամբ նախորդող ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, տնակների և դրանցում բնակվող ընտանիքների կարգավիճակի գնահատման արդյունքները: Նախանշվել են տնակներում բնակվող ընտանիքների վերաբնակեցման և տարածքների ազատման մասով նախնական մոտեցումները և առաջնահերթությունները, ինչպես նաև դրանց հիման վրա անհրաժեշտ ֆինանսական նախնական հաշվարկների հետ կապված հարցերը:
ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է խնդրի կանոնակարգման նպատակով ստեղծել իրավական հիմքեր, իրականացնել տնակների հեռացման՝ տարածքների ազատման, այդ տնակներում բնակվող ընտանիքների մասով վերաբնակեցման աշխատանքներ՝ Կառավարության կողմից սահմանված մոտեցումների համաձայն՝ սկզբնական փուլում դիտարկելով պետական և համայնքային հողամասերի վրա տեղադրված տնակները: 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:38:47