Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փետրվար ամսվա ընթացքում Շիրակի մարզպետարանի քարտուղարությունում մուտքագրվել է քաղաքացիներից ստացված 246 դիմում

01.03.2022

Փետրվար ամսվա ընթացքում Շիրակի մարզպետարանի քարտուղարությունում մուտքագրվել է քաղաքացիներից ստացված 246 դիմում։Դիմումներն առնչվել են առողջապահությանը(13), քաղաքաշինությանը(17), կրթությանը(6), ՏԻՄ(4), սոցիալական նպաստի տրամադրմանը(2), ընտանիքի, կանանց, երեխաների իրավունքների պաշտպանությանը(5), իրավական(1) և հողաշինական(1) բնագավառներին, տեղեկատվության տրամադրմանը(2), ինչպես նաև ընդունելությանը, տեղեկանքի տրամադրմանը, ֆինանսներին և այլն։ Բոլոր դիմումներին տրվել են պարզաբանումներ, դրանցից 15-ը դեռևս ընթացքի մեջ է։
Քաղաքացիներից ստացված դիմումների գերակշիռ մասը վերաբերել է դրամական աջակցության տրամադրմանը՝ 192 դիմում։ Իսկ հունվար ամսին դրամական աջակցության տրամադրման 139 դիմում է ստացվել։ Շիրակի մարզպետի 2022 թվականի փետրվարի 25-ի թիվ 75-Ա որոշմամբ 133 քաղաքացիների տրվել է դրամական աջակցություն (հունվար և փետրվար ամիսներին ստացված դիմումներին ի պատասխան)։ 

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-25 15:33:30