Նորություններ
ՀՀ Շիրակի մարզպետարանում ստեղծվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողով
01.03.2022
Հիմք ընդունելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը՝ ՀՀ Շիրակի մարզպետարանում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հանձնաժողով ստեղծելու նպատակով՝ հրավիրում ենք Շիրակի մարզում գործող կազմակերպություններին, որոնք հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության հիմնահարցերով են զբաղվում՝ ներկայացնելու իրենց կազմակերպություններից մեկական թեկնածուներ՝ հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով։
Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է առաջադրել մեկ ներկայացուցչի թեկնածություն՝ լրացնելով ստորև նշված գրանցման հայտը։
https://docs.google.com/.../1FAIpQLSccINrSZuxaWM.../viewform
Գրանցման վերջնաժամկետն է մարտի 6-ը։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 0312 4 90 00 /104/ հեռախոսահամարով։