Նորություններ
Քաղաքացիների ընդունելություններ մարզպետի տեղակալների մոտ
10.03.2022
Բնակարանային, առողջական, զբաղվածության, ֆինանսական աջակցության և անձնական խնդիրներով քաղաքացիները հերթական ընդունելությունների ժամանակ դիմել են Շիրակի մարզպետի տեղակալներ Կարեն Մանուկյանին և Ալբերտ Այվազյանին։ Ընդունելություններին ներկա են եղել մարզպետարանի պատասխանատուները։ Քաղաքացիներին հետաքրքրող հարցերին տրվել են պարզաբանումներ, իսկ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու և նրանց հուզող հարցերին՝ լիազորությունների շրջանակում աջակցելու նպատակով, որոշ հարցեր կուսումնասիրվեն առավել հանգամանորեն։