Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

1988-1992 թ․ Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց ԲԳՎ կտրամադրվի

10.03.2022

Կառավարության այսօրվա նիստում քննարկվել և հավանության է արժանացել 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը։
Ըստ այդմ, բնակարանի գնման վկայագրերի տրամադրման միջոցով բնարանային ապահովման ծրագրի շահառուներ են համարվելու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ենթակա միգրացիոն ծառայության, իսկ մարզերում նաև մարզպետի աշխատակազմի կողմից իրականացված ուսումնասիրությամբ արձանագրված, հատկացված ժամանակավոր կացարանում փաստացի բնակվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերած՝ Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած այն ընտանիքները, որոնք համապատասխանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 747-Ն որոշմամբ հաստատված ծրագրով սահմանված չափանիշներին (այդ թվում՝ որոնք հաշվառվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության կողմից 2003 թվականին, իսկ 2003 թվականի հաշվառման մեջ ընդգրկված չլինելու դեպքում՝ 2005 թվականին և/կամ 2008 թվականին, իսկ մարզերում՝ 2003 թվականի հաշվառման մեջ ընդգրկված չլինելու դեպքում՝ 2005 թվականին):

← Վերադառնալ ցուցակին

↑ Դեպի վեր

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-04 14:47:39